|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հոկտեմբերի 17-ի անկարգություններից հետո ստեղծված իրավիճակի վերաբերյալ հեռուստաուղերձով կդիմի երկրի քաղաքացիներին։
Այս մասին հայտնել է Le Monde թերթը՝ հղում անելով Ելիսեյան պալատին։
Մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերածվել են անկարգությունների և ոստիկանության հետ բախումների։
Ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հայտնել է, որ ամբողջ երկրում ձերբակալվել է 1,8 հազար մարդ։
Ավելի վաղ Ֆրանսիայի վարչապետ Էմանուել Մակրոնն անդրադարձել էր երկրում ահագնացող անկարգություններին՝ գրելով.
«Ովքեր խախտել են հասարակական կարգը, պատասխանատվության կենթարկվեն»։
Ֆրանսիայում բողոքի ակցիաները սկսվել են սեպտեմբերին՝ Փարիզի արվարձանների դպրոցներում։ Սկզբում աշակերտները պահանջում էին բարելավել կրթության պայմանները, սակայն հետագայում բողոքի շարժումն ընդլայնվել է՝ ընդգրկելով թանկացման, վառելիքի բարձր գների և սոցիալական անհավասարության խնդիրները։