|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Հայաստանի իշխանությունների կողմից Եկեղեցու դեմ սանձազերծված ապօրինի արշավը, հակաեկեղեցական տրամադրությունների հրահրումը, ինչպես նաև Եկեղեցու և հոգևորականների նկատմամբ անհիմն մեղադրանքներն ու բռնաճնշումներն անընդունելի և անթույլատրելի են։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։
Սրբազանն Հայրն ընդգծել է՝ Հայ Եկեղեցին եղել և մնում է սրբազան ազգային ժառանգության պահապանը և հայ ինքնության պահպանման երաշխավորը։
«Դարեր շարունակ Հայոց Եկեղեցին աշխարհի տարբեր անկյուններում համախմբել է իր զավակներին՝ առաջնորդելով նրանց Տիրոջ պատվիրաններով ճանապարհով։ Թող Տերը զորացնի Հայ Եկեղեցին»,- նշել է Եզրաս Սրբազանը։