Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանից հետո արդեն ավանդական դարձած ճեպազրույցի ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ ՀՅԴ-ից նեղացած չէ եւ ոչ մի «կոմպրոմատ» էլ չի պատրաստում:
«Ես բացարձակապես չեմ նեղվում Դաշնակցության հարցերից: Նրանք մեր գործընկերներն են, շատ հարգալից վերաբերմունք ունեմ նրանց նկատմամբ: Հարցապնդումը ստանալուց հետո նրանց հրավիրել եմ, տեղի է ունեցել քննարկում, եւ դա նորմալ ու բնական երկխոսություն է, եւ նեղվելու բան չկա»,- ասաց վարչապետը:
Տիգրան Սարգսյանը անդրադարձավ նաեւ մեղադրանքներին, թե կառավարությունը փորձում է մեղքը բարդել նախորդ կառավարությունների վրա: Ի դեպ, սրան արձագանքել էր նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` ասելով, որ «դա արդար չէ»:
Նա նշեց, որ իրենք իրենց չեն տարանջատում նախորդ կառավարություններից: «Մենք կիսում ենք նախորդների պատասխանատվությունը եւ պատասխանատու ենք թե' լավ ձեռքբերումների, թե' բացթողումների համար»:
Իսկ իր կառավարությանն անվստահություն հայտնելու` ՀՅԴ-ի ցանկությունը վարչապետը համարում է նորմալ երեւույթ ու քաղաքական պայքարի ձեւ: «Նպատակն է բարձրացնել իրենց կուսակցության հեղինակությունը, որպեսզի հաջորդ ընտրությունների ժամանակ վայելեն ժողովրդի վստահությունը եւ քվեներ ստանան: Սա նորմալ քաղաքական պայքարի ձեւ է»,- ասաց նա: