կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-21 15:40
Հասարակություն

Էշ մի սատկի գարուն կգա, յոնջա կուտեք. Արսեն Խոջոյանի մայրը նեղացած է նախագահականից

Էշ մի սատկի գարուն կգա, յոնջա կուտեք. Արսեն Խոջոյանի մայրը նեղացած է նախագահականից

Ադրբեջանական գերությունից վերադարձած, Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Արսեն Խոջոյանի մայրը` Սվետլանա Խոջոյանը yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ ի պատասխան իր նամակի նախագահականից իրեն մերժել են և ասել, որ չեն կարող տարածք հատկացնել Արսենին:

Հիշեցնենք, որ Սվետլանա Խոջոյանը նամակ էր հանձնել նախագահ Սերժ Սարգսյանին, որով խնդրել էր իրենց գյուղից դուրս բնակարան հատկացնել Արսենին, քանի որ Կարմիրաղբյուրի օդը սուր է և նպաստում է Արսենի հիվանդության տարածմանը: «Շատ վրդովված եմ, չէի սպասում, որ տենց կմերժեն մեզ: Ես հո եսիմ ինչեր չէի՞ ուզում, ընդամենը մի անկյուն էի ուզում, էն էլ ոչ Երևանում:

Ում պետք է տան բնակարան նրան չեն տալիս, իսկ ում պետք չի՝ տալիս են: Տենց կարելի՞ է բա: Հիմա էլ էն մի տղայիս են անընդհատ կանչում ստուգում, որ բանակ տանեն, բայց ես չեմ թողնելու, ոչ էլ ուզում եմ, որ գնա ծառայի»,- հայտարարեց Արսենի մայրը` հավելելով. «Նամակում պատճառաբանել են, որ մեզ բնակարան չի հասնում: Նշել են, որ 80-ական թվականներին ադրբեջանական գերությունից բռնագաղթածներին է հասնում, պատերազմի մասնակիցներին: Ինչի՞ իմ Արսենն ադրբեջանական գերությունից չի եկել: Ասում են՝ դիմեք մարզային իշխանությանը որպես բազմազավակ մայր: Էշ մի սատկի գարուն կգա, յոնջա կուտեք: Լրիվ էս վիճակն ա: Սկի չեմ էլ ուզում դիմեմ արդեն»: