կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-25 23:23
Աշխարհ

6 մլրդ դոլար` Թունիսին եւ Եգիպտոսին

6 մլրդ դոլար` Թունիսին եւ Եգիպտոսին

Համաշխարհային բանկն առաջիկա 2 տարիներին Եգիպտոսի և Թունիսի տնտեսությունների արդիականացման ծրագրի շրջանակում կտրամադրի 6 մլրդ դոլար. տեղեկացնում է «Նովոստի» գործակալությունը։

«Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում մարդիկ ցանկանում են արժանավայել ապրել,  աշխատանք  և ավելի լավ կյանքի հնարավորություն ունենալ»,- ասվում է բանկի տարածած հաղորդագրության մեջ եւ ընդգծվում, որ բանկի աջակցությունը կնպաստի նրացն առաջընթացին:

4,5 մլրդ դոլար կհատկացվի Եգիպտոսին ԱՄՀ-ի հետ համատեղ տրամադրվող ընդհանուր օգնության փաթեթի շրջանակում։ Դրանից 1 մլրդ դոլարը երկրի բյուջե կուղղվի այս տարի՝ պետական կառավարման բարեփոխումների նպատակով, ևս 1 մլրդ դոլար՝ հաջորդ տարի։

«Թունիսի բյուջե կուղղվի 1 մլրդ դոլար։ Եվս 500 մլն դոլար ներդրումային նախագծերի զարգացման համար կտրամադրվի ՀԲ-ի, Աֆրիկյան զարգացման բանկի և եվրոպական դոնորների համատեղ օգնության ընդհանուր փաթեթից»,- նշվում է  հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահը մայիսի 19-ին հայտարարել էր, որ աջակցություն կցուցաբերվի Թունիսին և Եգիպտոսին, որտեղ այս տարի հեղափոխություններ տեղի ունեցան։ Մասնավորապես, Օբաման նշել էր, միջազգային ֆինանսական կազմակերպությունների միջոցով այդ երկրները կստանան բազմամիլիարդանոց փաթեթներ, որոնք կուղղվեն առաջին հերթին ժողովրդավարական բարեփոխումներին, ներդրումներին և կոռուպցիայի դեմ պայքարին, կնպաստեն նոր աշխատատեղերի ստեղծմանը։