|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Եգիպտոսը կարող է նպաստել սիրիական ճգնաժամի կարգավորմանը` ապաստան առաջարկելով Սիրիայի նախագահ Բաշար Ասադին. հայտարարել է Արաբական պետությունների լիգայի նախկին նախագահ, եգիպտական ընդդիմության առաջնորդներից Ամր Մուսան. տեղեկացնում է РИА Новости-ն:
«Ինձ թվում է` այդ իրադրության կարգավորումը պահանջում է մի շարք միջոցառումներ, այդ թվում` անվտանգության երաշխիքներ նախագահ Ասադին եւ նրա ընտանիքին, որպեսզի նա կարողանա լքել Սիրիան: Մի շարք արաբական հրատարակությունների հետ զրույցում ես առաջարկել եմ, որ արաբական երկրները ապաստան տան նախագահ Ասադին կամ քննարկեն նման հնարավորությունը: Ընդ որում` այդ ցուցակում առաջինը պետք է լինի Եգիպտոսը, որպեսզի ներդրում ունենա հիմնախնդրի լուծման եւ Սիրիայի աղետների դադարեցման գործում»,- ասել է Մուսան Լոնդոնում լույս տեսնող համարաբական «Աշ Շարք ալ Աուսաթ» թերթին: