|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԱՄՆ իշխանությունները լրջորեն մտահոգված են Եգիպտոսում տիրող իրավիճակով և այն ուղիով, որով այդ երկիրն ընթանում է: Այդ մասին երեկ ԱՄՆ նախագահի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է պետքարտուղար Ջոն Քերին. հայտնում է Лента.ру-ն:
Մասնավորապես` Քերին նշել է վերջերս տեղի ունեցած` ընդդիմադիրների ձերբակալությունները, լրագրողների դեմ դատական հայտերն ու փողոցային անկարգությունները:
Հիշեցնենք, որ Եգիպտոսի գլխավոր դատախազը մարտի 25-ին 5 ընդդիմադիր ակտիվիստների ձերբակալման հրաման էր տվել: Նրանք մեղադրվում են այն բանում, որ սոցիալական ցանցերի միջոցով մարդկանց դրդել են «Մուսուլման եղբայրներ» կուսակցության նկատմամբ բռնության: