Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր կայացավ ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի` «Երկիր» օրաթերթի դեմ հայցով վերջին դատական նիստը:
Հայցվորը կրկին նշեց, որ թերթի` այս տարվա հունվարի 13-ի համարում` «131 դեմք ու դիմակ» խորագրի ներքո պատգամավորի մասին հրապարակված հոդվածը պարունակում է վիրավորանք եւ զրպարտանք:
Թերթի շահերի պաշտպան Լիանա Գրիգորյանը մեջբերեց հրապարակումն արդարացնող ապացույցներ` տարբեր տարիներին ռուսաստանյան մամուլում հրապարակված նյութերը:
Պատգամավորի ներկայացուցիչը պնդեց, որ պետք է հղում արվեր այն լրատվամիջոցներին, որից օգտվել է թերթը, ինչին ի պատասխան դատավոր Ափինյանը նշեց, որ եթե բոլոր տեղեկությունները հրապարակվեն հղումով, դա կլինի գիտական աշխատանք, այլ ոչ թե հոդված, նաեւ հավելեց, որ եթե յուրաքանչյուր գործիչ, չհասկանալով բառերի իմաստը, դատի տա թերթին, «131 դեմք ու դիմակ» խորագրի բոլոր հյուրերը դատական հայց ներկայացրած կլինեին «Երկիր»-ի դեմ` սկսած ԱԺ նախագահից:
Դատարանի վճիռը կհրապարակվի հունիսի 8-ին:
Տեսանյութը կարող եք տեսնել այստեղ: