|
Փոխարժեքներ
19 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.19 |
| EUR | ⚊ | € 422.02 |
| RUB | ⚊ | ₽ 5.0067 |
| GBP | ⚊ | £ 487 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Մոսկվայի իշխանությունները պլանավորում են ստի դետեկտորի միջոցով ստուգվել բոլոր պետպաշտոնյաներին: Այս մասին «Ինտերֆաքսին» հայտնել է քաղաքապետարանի մրցակցային քաղաքականության վարչության ղեկավար Գենադի Դյոգտեւը:
«Ներկայումս այդ ստուգումը պաշտոնյաներն անցնում են կամավոր սկզբունքով. մրցակցային հանձնաժողովների անդամների 70 տոկոսն արդեն անցել են այդ ստուգումը»,- նշել է նա եւ ընդգծել, որ հաջորդ ստուգումներն արդեն պարտադիր են լինելու: Սա արվում է հակաօրինական գործողությունների հավանականությունը նվազեցնելու համար:
Դյոգտեւի կարծիքով` որոշակի ռիսկային գործով զբաղվող աշխատողները պետք է անպայման ստուգվեն. «Նման ստուգումը պետք է պարտադիր լինի նաեւ աշխատանքի ընդունվելու ժամանակ: Դա իրականացնելու համար պետք է մոսկովյան օրենսդրության մեջ փոփոխություններ մտցնել: Կարծում եմ` մոտ ապագայում դա կարվի»: