«Տարվա եվրոպական թանգարան»- 2011 դափնեկրին է արժանացել Բելգիական Տոնգերեն քաղաքում գտնվող գաղիա-հռոմեական թանգարանը:
Ինչպես Եվրոպական թանգարանային ժողովի կայքում է տեղեկացվում Գաղիա-հռոմեական թանգարանը Տոնգերենում հայտնվել է 1954 թ-ին, սակայն թանգարանի պատմությունը սկսվում է դեռեւս XIX դարի կեսերից: Հենց այդ ժամանակներից էլ թագավորական պատմական եւ հնագիտական հանրությունը սկսել էր պեղումները ու գտնված իրերի հավաքը:
Նույն կայքի տեղեկացմամբ Թանգարանի նոր շենքի կառուցումը մեկնարկվել է դեռեւս 2006 թ-ին, որը տեւել է մի քանի տարի, որն էլ հավակնել է դառնալու «Տարվա եվրոպական թանգարան» մրցանակին:
Հիշեցնենք, որ համաձայն պայմաններին` այդ մրցանակին կարող են հավակնել միայն նոր թանգարանները, որոնք իրենց բացել կամ վերականգնվել են վերջին 2 տարիններին: