կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-17 07:25
Տնտեսական

2011-ի պետբյուջեի նախագծի քննարկումը ԱԺ-ում

2011-ի պետբյուջեի նախագծի քննարկումը ԱԺ-ում

ԼՂՀ Ազգային ժողովի այսօրվա լիագումար նիստում քննարկվեց «ՂՀ 2011թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրեց փախվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը:

 

Փոխվարչապետը խոսեց նաեւ այս տարվա ցուցանիշների մասին, նշելով, որ կանխատեսվում է, որ ՀՆԱ-ն կկազմի 115 մլրդ դրամ` նախորդ տարվա համեմատ աճելով 9 տոկոսով, կապիտալ շինարարության ծավալները նախորդ տարվա մակարդակը գերազանցել են 22 տոկոսով: Նա սակայն ցավով նշեց, որ գյուղատնտեսության բնագավառում անկում է գրանցվել: Գալիք տարվա բյուջեում գյուղատնտեսությանն ուղղվելու է 19.4 տոկոսով ավելի գումար: 2011թ. համախմբված բյուջեն կկազմի` եկամուտների մասով` 61 մլրդ 773,8 մլն դրամ, ծախսերի մասով` 64 մլրդ 620 մլն դրամ:

 

ՀՀ միջպետական վարկը կկազմի 35 մլրդ 357.9 մլն դրամ, ինչը այս տարվա համեմատ ավել է 6.5 տոկոսով: Բյուջեի նախագիծը ԱԺ ներկայացնելուց հետո պատգամավորների կողմից կառավարությանն ուղարկվել է 22 հարց, իսկ այսօրվա քննարկումներին պատգամավորների կողմից հնչել է միայն մեկ հարց-ճշտում:

 

Այսօրվա նիստն ընդմիջվել է մինչեւ դեկտեմբերի 23-ը: Այդ օրը նախատեսվում է երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի ընդունումը: