Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Facebook սոցիալական ցանցում ստեղծվել է խումբ, որը կոչ է անում բոլոր նրանց, ովքեր «սխալ են համարում մեր երկրի գլխավոր հրապարակը որևէ մի «աստղի» համար համերգասրահ դարձնելը», միանալ իրենց` ասելով. «Ես չեմ գնալու Հանրապետության հրապարակ` մայիսի 22-ին»:
Մայիսի 22-ին Արման Հովհաննիսյանը համերգ է տալու Հանրապետության հրապարակում:
«Ես չեմ գնալու Հանրապետության հրապարակ» խմբին միացել է արդեն 355 մարդ, ովքեր նաեւ ակտիվ մեկնաբանում են երեւույթը:
Գրիգոր Ամիրյանը գրում է. «...ու ընդհանրապես ես մեր շոու բիզնեսից ոչ մեկի համերգին էլ չեմ գնում, այ մարդ, լինի դա հրապարակում, թե գեղի կլուբում: Ես գործեր ունեմ, հազար ու մի բան ..., ավելի լավ ա նստեմ անգլ սովորեմ, մի 50 նոր բառ կսովորեմ էտ ընթացքում, հաստատ ավելի օգուտ ա»:
Իսկ, ահա, Արփենիկ Հակոբյանը զայրացած է նման որոշման դեմ, որ համերգն անցկացվի հրապարակում, նաեւ սոցցանցում ստեղծված խմբի դեմ: «Էնքան պարապ եք մնացել, որ արդեն Facebook-ում եք իրար դավադիտ անում: Սպանեցիք-թողեցիք: Չեք գնում, մի' գնացեք: Գնացեք ձեր քաղաքը կառավարողներին բողոքեք: Կարող ա՞ գիտեք` ձեր հավեսն ունենք: Ո'չ համերգն ա մի բան, ո'չ էլ դուք»,- գրում է Արփենիկը:
Մեկ ուրիշ մասնակից նկատում է, որ Պանթեոնի մոտ դելֆինարիում են կառուցում, Մեծ եղեռնի հուշահամալիրի տակ` խորովածանոցներ. «Սենց որ գնա, հուշահամալիրի անմար կրակի վրա էլ մի օր խորոված կանենք»...