|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը այցելել է Երևանի Հաղթանակի զբոսայգի, որտեղ ծաղկեպսակ և ծաղիկներ է դրել Անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին:
ՌԴ Դաշնային խորհրդի նախագահը Երևան է ժամանել նախօրեին: Օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Այցի շրջանակներում տեղի կունենան Մատվիենկոյի և Սիմոնյանի բանակցությունները: Նրանք կբացեն Ռուսաստանի խորհրդարանի և ՀՀ Ազգային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստը, որի խորագիրն է «Մեծ հաղթանակի 80-ամյակը. միասնություն պատմական հիշողության պաշտպանության գործում ապագա սերունդների համար»:
Դաշնային խորհրդի նախագահը կմասնակցի Ռուս-հայկական 10-րդ միջտարածաշրջանային համաժողովին։