|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Մայիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը մասնակցել են «Հաղթանակ» զբոսայգում Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ կազմակերպված տոնական միջոցառմանը: Այս մասին տեղեկացնում ենք ՀՀ ՊՆ-ից։
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի և Շուշիի ազատագրման տարեդարձերի կապակցությամբ Դավիթ Տոնոյանը և Արտակ Դավթյանը հարգանքի ու երախտագիտության տուրք են մատուցել հայրենիքի պաշտպանության և խաղաղության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին, պատերազմի վետերանների հետ ծաղիկներ խոնարհել «Մայր Հայաստան» հուշահամալիրի անմար կրակի մոտ:
Պաշտպանության նախարարը և ԶՈՒ ԳՇ պետը վետերանների հետ միասին հետևել են ռազմական ինքնաթիռների օդային շքերթին՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին:
![]()