|
Փոխարժեքներ
18 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
«Գանձասարը» կմասնակցի մայիսի 22-ին կայանալիք «Շիրակի» հետ հանդիպմանը: Ինչպես արդեն տեղեկացրել էինք ակումբի հովանավոր Մաքսիմ Հակոբյանը մտադիր էր ակումբը հանել առաջնությունից` կարգապահական կոմիտեի որոշումից դրդված:
Մայիսի 19-ին կայացած ՀՖՖ կարգապահական կոմիտեի նիստում որոշվել էր, որ Կապանի «Գանձասարը» տնային 5 հանդիպումները պետք է անցկացնի առանց հանդիսականների: Հիշեցնենք, որ նման որոշման պատճառ էին հանդիսացել «Գանձասար»-«Փյունիկ» հանդիպման ժամանակ գրանցված դեպքերը:
Ակումբի հովանավորը համաձայնել է թողնել թիմը առաջնությունում. վաղը կապանցիները կմրցեն գյումրեցիների հետ, սակայն «Գանձասարի» հետագա ճակատագիրը դեռ պարզ չէ: