Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Մայիսի 19-ին կայացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ և որոշվեց, որ Կապանի «Գանձասարը» տնային 5 հանդիպումները պետք է անցկացնի առանց հանդիսականների:
Ինչպես և սպասվում էր, պատիժը դժգոհության մեծ ալիք բարձրացրեց, թե' ակումբի ղեկավարության և թե' երկրպագունների շրջանում: Տեղեկություններ կային, որ թիմի ղեկավարությունը որոշել է դուրս գալ Հայաստանի առաջնությունից:
«Գանձասարի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը ArmSport.am-ի հետ զրույցում հաստատել է տեղեկատվությունը.
«Իրոք, թիմի հովանավոր Մաքսիմ Հակոբյանը այդպիսի որոշում է կայացրել, ինչի մասին ինձ տեղեկացրեց գործադիր տնօրեն Վլադիկ Առաքելյանը: Վաղը մենք պետք է մեկնեինք Երևան, որպեսզի նախապատրաստվեինք «Շիրակի» հետ հանդիպմանը: Սակայն գործադիր տնօրենն ասաց, որ մենք չենք մեկնելու Երևան, քանի որ թիմի հովանավորն որոշել է թիմը հանել առաջնությունից: Ինքս դեմ եմ առաջնությունից դուրս գալուն, քանի որ այս դեպքում տուժում է սպորտային կողմը: Միաժամանակ, կարծում եմ, որ կարգապահական կոմիտեի որոշումն էլ չափազանց խիստ է, ինչն էլ ստիպել ՝ Հակոբյանին դիմելու այդպիսի քայլի»: