Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Գանձասարի վերանորոգման աշխատանքներն արդեն վատ նախադեպեր ունեն: «Վաղը կունենանք Գանձասար եկեղեցու շրջապարիսպ, ինչը հանցագործություն է, քանի որ այդ բարերար մարդիկ չունեն որևէ շահ, բացի իրենց անձնական փառասիրությունը բավարարելու համար տեղադրվող արձանագրության տախտակներից»,- այսօր Գանձասարի վերանորոգման աշխատանքների հետ կապված իր տեսակետը լրագրողներին հայտնեց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:
Գանձասարի պարիսպը 13-րդ դարի կառույց է, որ նորոգվել է 17-րդ դարում, նաև 19-20-րդ դարերում` մասնակիորեն։
Հուշարձանագետի կարծիքով` այսօր վանքը նորոգվում է առանց վանքի ոգին պահպանելու: Որպես օրինակ` նա լրագրողներին ցույց տվեց Արցախի Ասկերան շրջանի Շոշկա վանքի լուսանկարները՝ նորոգված և հին տարբերակներով։ Ս. Կարապետյանը համարում է, որ եկեղեցին ներկայիս տեսքով չի արտացոլում նախնական կառույցի ոգին, և եկեղեցու ներսում տեղադրված արձանագրությունն է միայն տեղեկացնում, որ այն 1678թ. կառույց է:
«Ես տեսնում եմ, որ նույնն է կատարվում Գանձասարի պարագայում»,- նշեց հուշարձանագետը` ավելացնելով, որ ոչ միայն հարկավոր է ընդհատել պարսպի նման վերանորոգումը, այլև համակարգային մոտեցմամբ մշակութային արժեքների նորոգման չափանիշների խախտման համար անհրաժեշտ է սահմանել խիստ պատիժներ: