Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայիսի 19-ին տեղի ունեցավ ՀՖՖ կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ:
ՈՐՈՇՎԵՑ`
1.1 15/05/11թ. «Գանձասար»-«Փյունիկ» խաղին հանդիսատեսների խուլիգանական արարքների համար, ՀՖՖ կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 11-րդ կետի և 5-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` «Գանձասար» թիմի 5 տնային խաղերը անցկացնել առանց հանդիսատեսների, «Գանձասար» ֆուտբոլային ակումբին տուգանել 150000 դրամով:
Այս փաստի առիթով ճշտումներ կատարելու նպատակով yerkir.am-ի մարզական մեկնաբանը զանգահարեց «Գանձասար» ակումբի գործադիր տնօրեն Վլադիկ Առաքելյանին:
«Կոնկրետ հրահանգ կա թիմը առաջնությունից դուրս հանելու կապակցությամբ: Ակումբի հովանավոր Մաքսիմ Հակոբյանը թիմը պահում է երկրպագուների համար: Ակումբը շուրջ 3000 հանդիսական ունի, և զրկել երկրպագուներին 9 խաղից 5-ը դիտելու հնարավորությունից` անարդարացի է»,- ասաց նա:
Առաքելյանը նշեց, որ ՀՖՖ-ից միայն էլեկտրոնային տարբերակով են ստացել հաղորդագրություն, որն իրենք հիմք չեն ընդունում: Գործադիր տնօրենը կարգապահական կոմիտեի որոշման մեջ միտում չի տեսնում, սակայն պատիժը խստագույնն է, եթե լիներ միայն գումարի տեսքով իրենք չէին դժգոհի:
«Երբ մրցավարը 100%-ոց գոլը չի հաշվում, երկրպագուն զայրանում է, և հնարավոր է, որ անպարկեշտ վարմունք ցուցաբերի: Դա չի նշանակում, որ մեկի պատճառով բոլորը պետք է տուժեն: Կապանն ապրում է ֆուտբոլով»,- եզրափակեց ակումբի գործադիր տնօրենը:
Ինչպես տեղեկացրեց Վլադիմիր Առաքելյանը, այժմ ակումբի ղեկավարությունը քննարկում է կարգապահական կոմիտեի որոշումը, և միայն 2 ժամից պարզ կդառնա` «Գանձասարը» կլքի՞ առաջնությունը, թե՞ ոչ: