ՀՀ կառավարությունը երեկ հավանության է արժանացրել «Օտարերկրացիների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու նախագիծը: Փոփոխության ընդունման դեպքում արտերկրի հայ քաղաքացիները, Հայաստան ժամանելու դեպքում, իրավունք կունենան 180 օրվա ընթացքում առանց մուտքի արտոնագրի մնալ մեր երկրի տարածքում: