|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՌԴ ԱԳՆ-ն պաշտոնապես հայտարարեց, որ 1997 թվականից Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև առանց վիզայի ռեժիմի մասին համաձայնագիրը դադարել է գործել այս տարվա հունվարի 1-ից։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Pravo.gov.ru պորտալը հրապարակել է նախարարության հոկտեմբերի 30-ի հաղորդագրությունը, որ «2023 թվականի հունվարի 1-ից դադարել է գործել Ռուսաստանի Դաշնության կառավարության և Ուկրաինայի կառավարության միջև 1997 թվականի հունվարի 16-ին Մոսկվայում ստորագրված Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի մասին համաձայնագիրը»։
2022 թվականին Ուկրաինան հայտարարեց Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ մտցնելու մասին։ Ռուսական կողմին ուղարկվել են ուկրաինական գրության էլեկտրոնային պատճենները՝ համապատասխան ծանուցմամբ։