Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ավանդական ճեպազրույցում ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ չորս քաղաքական ուժերն իրենց առջև խնդիր են դրել` այդ խնդրի շուրջ փորձել համաձայնության գալ՝ կատարելով դրանից բխող գործողություններ:
«Կավարտվի առաջին քայլը, կտեսնենք` ուր հասանք և հաջորդ քայլը որն է»,- ասաց նա` պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավո՞ր է, որ չորս ուժերի համագործակցությունը չշարունակվի մինչև նախագահի հրաժարական: Աղվան Վարդանյանը կարծիք հայտնեց, որ իրատեսական ու արդյունավետ չէ ներկա փուլում օրակարգում դնել ամբողջական մեծ փաթեթ:
«Դուք մի ընկեք շփոթության մեջ մեկ-երկու արտահայտությունից, մենք հետևում ենք իրավիճակին»,- վստահեցրեց Վարդանյանը:
Լրագրողների այն դիտարկմանը, թե ընդդիմության մանր-մանր քայլերը ձեռնտու են իշխանությանը, պատգամավորը չհամաձայնեց «մանր-մանր, տոտիկ-տոտիկ» ձևակերպման հետ` ասելով, որ ընդդիմությունը մտել է ծրագրված, լուրջ և հաստատուն մի գործընթացի մեջ, իսկ հասարակության՝ պայքարի պատրաստակամությունը լուրջ հիմքեր են տալիս մտածելու, որ առաջիկայում շատ արագ հասնելու են արդյունքների:
«Չեմ կիսում այն տեսակետը, թե ամեն ինչ պետք է լինի մեկ օրում ու մեկ ժամում: Եթե մենք ունենայինք այն իրավիճակը, որ անգամ մեկ քաղաքական ուժ կարողանար գեներացնել հասարակությանը, վստահ եղեք, որ այդ ուժը դա կաներ, բայց այսօր պետք է փորձել ստեղծել միավորման հիմքեր, ուժեղանալ, բեռ վերցնել ու հասարակությանը տանել այդ ճանապարհով»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ անձերի փոփոխությունը ոչինչ չի տալու, ուստի անհրաժեշտ են որակական փոփոխություններ և արդյունավետ կառավարում: Սահմանադրական փոփոխությունների խնդիրն է դրված առաջիկայում, որը կանխորոշելու է հաջորդ տասը տարիների զարգացումը:
Հարցին` ե՞րբ է չորս ուժերի կողմից կառավարության հրաժարականի պահանջի վերջնաժամկետը, Աղվան Վարդանյանը պատասխանեց, որ ամենաուշը մի քանի ժամից կներկայացվի, թե որ քառօրյայում է ներկայացվելու ոչ քաղաքական չորս ուժերի օրակարգային ծրագիրը: