կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-23 09:21
Սպորտ

Բարձրագույն խմբի վերջին թիմը կլքի առաջնությունը. Արթուր Վանեցյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը  ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ֆուտբոլի ակադեմիայում հանդիպում է ունեցել լրագրողների հետ և մի շարք կարևոր հայտարարություններ է արել հայկական ակումբային ֆուտբոլի վերաբերյալ, որոնք հիմնականում առնչվում են գալիք մրցաշրջանին, լեգեոներների լիմիտի ներդրմանը և պրոֆեսիոնալ լիգա ստեղծելու քայլերին։ 

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը նշեց, որ գալիք մրցաշրջանում Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցելու են 10 թիմեր՝ երկու շրջափուլով։ Կայացած երկու շրջափուլերից հետո լավագույն արդյունք գրանցած վեց ուժեղագույն թիմերը միմյանց միջև պայքարի արդյունքում պարզելու են երկրի չեմպիոնին։

Ինչ վերաբերում է մյուս չորս թիմերին, ապա նրանք ևս պայքարը շարունակելու են միմյանց միջև։ Արդյունքում առաջնության վերջին հորիզոնականը զբաղեցրած թիմը լքելու է Բարձրագույն խմբի առաջնությունը և հաջորդ մրցաշրջանում հանդես է գալու Առաջին խմբում, իսկ  Առաջին խմբի չեմպիոնը Բարձրագույն խմբում հանդես գալու ուղեգիր է նվաճելու։