կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-19 01:36
Աշխարհ

ՆԱՏՕ-ն հերքում է

ՆԱՏՕ-ն հերքում է

ՆԱՏՕ-ն հերքում է այն տեղեկությունները, թե լիբիական Միսուրատա քաղաքի մոտ Քադաֆիի ուժերը դաշինքի նավ են վնասել:

«Դա սկզբից մինչեւ վերջ մտացածին պնդում է»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը` հավելելով, որ ՆԱՏՕ-ի ռազմական նավերն այնքան հեռու են Լիբիայի ափերից, որ դրանք ռմբակոծել հնարավոր չէ: Նա նաեւ տեղեկացրել է, որ երեկ ՆԱՏՕ-ի նավը հաջողությամբ ձախողել է քադաֆիական դեսանտային մոտորանավակների հարձակումը քաղաքի վրա. տեղեկացնում է Sky News-ը:

Իսկ լիբիական ԶԼՄ-ները պնդում են, որ ՆԱՏՕ-ի նավերից մեկը լրջորեն վնասվել է:

Միսուրատան միակ խոշոր քաղաքն է, որ դեռեւս գտնվում է Քադաֆիի ռեժիմի դեմ ապստամբածների ձեռքում: