Փոխարժեքներ
12 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.84 |
EUR | ⚊ | € 408.82 |
RUB | ⚊ | ₽ 3.8875 |
GBP | ⚊ | £ 487.91 |
GEL | ⚊ | ₾ 140.28 |
Մեր տեղեկություններով` Կենտրոնի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի` ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչւթյան պետ դառնալուց հետո այդ վարչության շատ աշխատակիցներ ազատման դիմումներ են գրել:
Կարապետյանի պաշտոնավարման երկու ամիսների ընթացքում ոստիկանության քրեական հետախուզության կենտրոնական ապարատից արդեն ազատվել են ինը հոգի: Քրեական հետախուզության աշխատակիցների դժգոհությունները կապված են Կարապետյանի գործելաոճի հետ:
Մեր տեղեկություններով` իր նշանակման առաջին օրվանից քրեականի նոր պետը ենթականերից պահանջում է, որպեսզի նրանք մինչեւ ժամը 23:00 անպայման լինեն աշխատանքի վայրում եւ տուն չգնան: Կարապետյանի ենթակաները սկսել են բողոքել` համաձայն չլինելով նման աննորմալ ռեժիմով աշխատել: Սովորաբար, ոստիկանները աշխատանքային ժամի ավարտից հետո աշխատավայրում մնում են միայն հերթապահության օրերին:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից մեր թղթակցին խոստացել են այսօր պարզաբանումներ տալ նշված խնդրի վերաբերյալ: