Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Թանգարանային գիշեր»-ին մասնակից հայաստանյան 60 թանգարաններից 10-ը Լոռիում են:
Տարեցտարի վանաձորցիների հետաքրքրությունը մեծանում է այս նախաձեռնության նկատմամբ: Թանգարանները մինչ ուշ գիշեր բաց են եղել, ընդունել մեծ թվով այցելուներ:
Վանաձորի կերպարվեստի թանգարանում և Ստեփան Զորյանի տուն-թանգարանում տոնական ծրագրեր են կազմակերպվել` քաղաքի կրթական կենտրոնների սաների մասնակցությամբ: Իսկ Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանն էլ սովորականից ավելի մարդաշատ է եղել, տոնական: Տնակային պայմաններն ու փոքրիկ, անշուք ցուցասրահն այս անգամ էլ չեն խանգարել մարդկանց մեծ հոսքին:
Վանաձոր այցելողի մտքով անգամ չի անցնի, որ քաղաքի մի անկյունում ծվարած այս անշուք, հնամաշ տնակներում պահվում են ազգային մշակույթի հնամյա նմուշներ, մեր պատմության գոհարները: Թանգարանը միակ կառույցն է Վանաձորում, որ երկրաշարժից հետո մինչ օրս այդպես էլ սեփական շենքը չունեցավ: Այն մշտապես այս կամ այն կազմակերպության շենքի մի մասում է եղել, տեղափոխվել այստեղ-այնտեղ, տարիներ առաջ էլ, որպես լավագույն տարբերակ, ընտրվել է Վանաձորի նախկին համաբուժարանի տնակային շինությունը: Անզեն աչքով էլ երևում է, որ թանգարանն ապահովված չէ դարերի պատմություն ունեցող նմուշների պահպանման համար անհրաժեշտ տարրական պայմաններով:
Տնօրեն Նաիրա Առաքելյանն այլևս չի ցանկանում խոսել այդ խնդրի մասին, ասում է` ինչ սկսել է թանգարնում աշխատել, պայքարում է սեփական հարկ ունենալու և նմուշները ոչնչացումից փրկելու համար:
Արդեն լուրեր կան, որ կառավարությունը հարցին անդրադարձել է: Քարե շինություն են տրամադրելու, իհարկե, դարձյալ ոչ թանգարանի համար նախատեսված ու կառուցված, բայց ցուցանմուշները գոնե առնետներից ու անձրևներից պաշտպանված կլինեն: Թանգարան բաց երկնքի տակ. սա հենց Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանի համար է ասված: