Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության առաջարկով և Նախարարների խորհրդի որոշմամբ՝ 2011 թ. հոկտեմբերի 23-ին «զբոսաշրջության զարգացման կենտրոն» հայտարարված Ուրֆայի հայկական երեքդարյա եկեղեցին թողնվել է բախտի քմաճույքին:
Ուրֆայից 10 կմ հեռու գտնվող՝ 19-րդ դարի հայկական Գերմուշի եկեղեցին անուշադրության և խնամք չտեսնելու հետևանքով վերածվել է ավերակների: Ներկայումս Թուրքիայի Հալիլիյե գավառի Դաղյանը (Գերմուշ) թաղամասում գտնվող եկեղեցու կողքին կա մեկ այլ հայկական եկեղեցական շինություն, որի փլուզումից հետո այս եկեղեցին հազիվ է կանգուն մնում. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է «Ամերիկայի ձայնի» թուրքական ծառայությունը:
Որոշակի փորձեր էին արվել վերականգնելու եկեղեցին, և դրա շրջակայքում դրվել էին լուսավորման սյուներ: Սակայն գանձագողերի կողմից եկեղեցու հիմքերում և պատերում փոսեր են փորվել, և այն արդեն հիշեցնում է ավերակներ:
Եկեղեցու մոտակայքում բնակվող Ջասըմ Աջարը նշում է, որ անցյալում այստեղ բնակվում էր 900 տուն, սակայն անուշադրության հետևանքով դրանց թիվը հասել է 3-5-ի: «Եկեղեցին պահպանելու համար մեկ պահակ կա, որնը ընդամենը մի քանի ժամ է այստեղ շրջում: Ես անձամբ մի անգամ գանձագողի էի բռնել: Այս տարի եթե չմիջամտենք, հաջորդ տարի կփլուզվի: Հիմք չի մնացել: Եթե եկեղեցին վերանորոգվի, տարածքը կկենդանանա: Եթե այսօր 10 մարդ է գալիս, վերանորոգվելուց հետո հազարավորները կգան»,- նշել է Աջարը:
Ուրֆայի շրջանի զբոսաշրջության պալատի նախագահ Մյուսլյում Չոբանը մեծ տխրությամբ է նշում, որ եկեղեցին փլուզվում է: «Գերմուշ գյուղն իրոք Ուրֆայի, հայերի և քրիստոնյաների համար կարևոր վայր էր: Այստեղ երկու եկեղեցի կար. մեկը, ցավոք, անուշադրության հետևանքով փլուզվեց: Պետք վերանորոգել այն և ծառայեցնել զբոսաշրջությանը»,- ասել է նա: