Փոխարժեքներ
05 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.24 |
EUR | ⚊ | € 421.9 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 502.68 |
GEL | ⚊ | ₾ 141.99 |
Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է Մարտի 1-ի գործի նախաքննությունը: Մասնավորապես` 10 զոհերից մեկի՝ Դավիթ Պետրոսյանի մահվան հանգամանքները պարզելու կապակցությամբ կատարված նախաքննությամբ հաստատվել է, որ նա հրազենային մարմնական վնասվածք ստանալուց հետո Մաշտոցի պողոտայի գյուղմթերքի շուկայի մոտակայքից քրեական գործով չպարզված սպիտակ «Ժիգուլի» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխվել է թիվ 2 կլինիկական հիվանդանոց:
Նախաքննական մարմինը խնդրում է «Ժիգուլի» մակնիշի ավտոմեքենայի վարորդին, ավտոմեքենայի վերաբերյալ տեղեկություններ ունեցող, ինչպես նաեւ վերը նշված դեպքին ականատես անձանց դիմել Հատուկ քննչական ծառայության քննչական խմբին՝ 511-612 հեռախոսահամարով կամ ներկայանալ Հատուկ քննչական ծառայություն` Վ.Սարգսյան 5: