կարևոր
3895 դիտում, 8 ամիս առաջ - 2024-02-23 17:26
Քաղաքական

Հայ ժողովուրդը ԵԱՀԿ-ից ակնկալում է հակամարտության կարգավորման համապարփակ աջակցություն․ Լիլիթ Գալստյան

Վիեննայում տեղի ունեցող ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանի  լիագումար նիստում ելույթով հանդես է եկել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Հարգելի գործընկերներ,

Կցանկանայի բարձրաձայնել Հայաստանում անվտանգության ճգնաժամին վերաբերող մի քանի հարց․
Վանկուվերում մենք հռչակագիր ընդունեցինք, որը կոչ է անում Ադրբեջանին դուրս բերել իր զինված ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքներից, անհապաղ բացել Լաչինի միջանցքը և ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին։

Ավելի վաղ և՛ Միջազգային դատարանը, և՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նույն բովանդակությամբ հրամաններ էին հրապարակել։ Այս բոլոր պատվերները, ներառյալ՝ Վանկուվերի հայտարարությունը, ոչ միայն ոտնահարվել են Ադրբեջանի կողմից, այլև երկրի բարձր ղեկավարության կողմից հնչել են բազմաթիվ հայտարարություններ այն մասին, որ միջազգային սկզբունքներն ու միջազգային ինստիտուտները սպառել են իրենց։

Իննամսյա դաժան շրջափակումից հետո, որին հաջորդեցին ռազմական հարձակումները, առանց միջազգային անվտանգության հուսալի երաշխիքների, 3000 տարվա հայրենիքը լքելը միակ ողջամիտ ելքն էր 120 000 էթնիկ հայերի համար, ինչն, ըստ էության նշանակում էր նրանց հասարակության, մշակույթի, ինքնության և քաղաքական իրավունքների ոչնչացում։ 

Կոլեգաներիս ուղղված իմ բազմաթիվ հիմնավոր կոչերը՝ ձայն բարձրացնել հանուն արդարությանը, բայց մնացին անարձագանք։

Մենք կարող էինք խուսափել էթնիկ զտումների այս ողբերգական էջից, եթե քաղաքական կամք  դրսևորեինք և պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկեինք ագրեսոր Ադրբեջանին։ 
Վերջերս Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը մերժեց վավերացնել ադրբեջանական պատվիրակության հավատարմագրերը՝ հիմնավորելով այն Ադրբեջանի ոչ ժողովրդավարական ընթացքով, դատապարտելով 2023 թ, սեպտեմբերյան ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, ինչը հանգեցրեց մասսայական տեղահանության։ 

Այսօր, Ադրբեջանի ղեկավարությունը մոլորության մեջ է գցում միջազգային հանրությանը` հայտարարելով, որ հակամարտությունն ավարտված է և հարկ է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը։

Հակառակը՝  մենք ջանքեր պետք է գործադրենք և կայուն երաշխիքներ ձեռք բերենք Արցախի հայ բնակչության հայրենիք վերադառնալու, նրանց պատմական, մշակութային  և այլ մարդու իրավունքները պաշտպանելու ուղղությամբ։ 

Հայ ժողովուրդը ԵԱՀԿ-ից ակնկալում է և սպասում հակամարտության կարգավորման  համապարփակ աջակցություն»։