|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Հատուկ քննչական ծառայությունը անդրադարձել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպանական թիմի այն հայտարարությանը, ըստ որի ՀՔԾ-ն չի թույլատրել իրենց Հրայր Թովմասյանին և նրա պաշտպանական թիմին հնարավորություն չի տրվում ծանոթանալ Հ. Թովմասյանի բնակարանում խուզարկություն իրականացնելու մասին դատարանի որոշմանը:
«Քննչական գործողության բուն էությունն այն է, որ պետք է կատարվի խուզարկություն։ Այն դեռ չի սկսվել, քանի որ քննչական խմբի ղեկավարը խոչընդոտում է մեր իրավունքների ամբողջ ծավալով իրացմանը, մասնավորապես՝ Հրայր Թովմասյանին և պաշտպանական խմբի անդամներից Միհրան Պողոսյանին հնարավորություն չի տրվում ծանոթանալ ամբողջ ծավալով դատարանի որոշմանը»,- նշել է պաշտպանական խմբի անդամ Ամրամ Մակինյանը՝ հավելելով, որ սա աննախադեպ պրակտիկա է ՀՀ քրեական դատավարության մեջ, երբ անձին թույլ չի տրվում կարդալ որոշումը:
ՀՔԾ ներկայացուցիչն այս հայտարարությունը ապատեղեկատվություն որակեց և նշեց, որ քննիչի կողմից խուզարկությանը մասնակցող անձանց, այդ թվում` պաշտպանական թիմին հնարավորություն է տրվել քրեադատավարական օրենքով սահմանված կարգով ծանոթանալ որոշմանը:
«Վերոգրյալը հաշվի առնելով` Հրայր Թովմասյանի պաշտպանական թիմին հորդորում ենք գործել օրենքի սահմաններում և զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող ու հանրությանն ապակողմնորոշող հայտարարություններ հնչեցնելուց», - նշված է հայտարարության մեջ: