կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-11 05:06
Հասարակություն

Մեղավորներն ազատվել են աշխատանքից

Մեղավորներն ազատվել են աշխատանքից

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի կարգադրությամբ` բացթողումների և սխալների հետևանքով անհիմն վիրահատական միջամտություն կատարելու համար աշխատանքից ազատվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մանկական վիրաբուժական բաժանմունքի վիրաբույժ Ռ. Անտոնյանը, վիրահատարանի բաժանմունքի վարիչ, անեսթեզիոլոգ Մ. Դալլաքյանը, վիրաբուժական բաժանմունքի բուժքույր Ե. Մաթևոսյանը և վիրահատարանի բուժքույր Վ. Հայրապետյանը:

Բժշկական կենտրոնի տնօրեն Ն. Դալլաքյանին հայտարարվել է խիստ նկատողություն և առաջարկվել է քննարկել նրա հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը. տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Բժշկական կենտրոնում կատարված ստուգման արդյունքում պարզվել է, որ բուժանձնակազմի անփութության հետևանքով  վիրահատարան են տարել ոչ այն երեխային, որին հարկավոր էր վիրահատել: Բարեբախտաբար, երեխայի ծնողները շուտ են գլխի ընկել ու կասեցրել են վիրահատությունը: