Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Միայն պատահականությունների կառավարման դեպքում է հնարավոր պատերազմի ընթացքում դրսևորած արժանիքների համար զինվորականին պարգևատրել շքանշանով կամ շնորհել կոչում, իսկ պատերազմից հետո պարգևատրված նույն այդ զինվորականի նկատմամբ նույն պատերազմում կատարած հանցագործության համար հարուցել քրեական գործ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Սա ոչ թե աբսուրդ, այլ քանդված բանակի ավերակների վրա ինչ-որ մեկի ես-ը մյուսի հաշվին փրկելու խայտառակ գործարք է, որն անկասկած ունենալու է ավելի ծանր հետևանք, քան արդեն ունենք...
Կառավարման այս խառնաշփոթում, ցավոք, ճշմարտությունը միշտ էլ լինելու է ստի ստրուկը և, արդյունքում՝ պատժվելու է ոչ թե կեղծարարն ու բանսարկուն, այլ նա, ով ստիպված է եղել պատերազմել իրեն «գերագույն հրամանատար» ու «ռազմական գործին ամենալավը տիրապետող» հռչակած թիվ մեկ պատահականության «ղեկավարման» ներքո...
Հ.գ.- Իրական «մեղավորներն» ու «արդարները» շարունակելու են մնալ անհայտ, քանի դեռ երկրի գլուխ կանգնած է թիվ մեկ մեղավորը»: