|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
«Փաստ»-ը գրում է․ «Օրեր առաջ մամուլում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ ՊՆ կապի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանին վերադարձրել են համակարգ: Հիշեցնենք, որ նրան ու ՊՆ հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանին համակարգից հեռացրել էին Ապրիլյան պատերազմից հետո, սակայն Կարապետյանը հետագայում նշանակվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական:
Այստեղ ուշագրավ է այն հանգամանքը, որ մի կողմից՝ ապրիլյան իրադարձությունները ուսումնասիրող քննիչ հանձնաժողով է ստեղծվում, մյուս կողմից, դրան զուգահեռ, աշխատանքները կարգին չսկսած ու դեռևս որևէ եզրահանգման չեկած, այդ փաստացի մեղավոր համարված ու աշխատանքից հեռացվածներից երկուսը վերադառնում էն համակարգ:
Այս պարագայում շատերի շրջանում տրամաբանական հարց է առաջանում՝ արդյոք մենք գործ չունեն՞ք մի վիճակի հետ, երբ քննիչ հանձնաժողովի աշխատանքները չավարտած՝ արդեն «նշանակվել» են անմեղները, և արդյոք ուղղակի հետագայում չեն «նշանակի» «մեղավորներին»՝ ի սկզբանե «մտքում» պահած ունենալով նաև վերջիններիս»:
Մանրամասները`թերթի այսօրվա համարում: