Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայիսի 1-ի դրությամբ` Արցախում, օպերատիվ տվյալներով, կատարվել է 3474.8 հա գարնանացան` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 1434.9 հա-ի փոխարեն:
ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` Ասկերանի շրջանում կատարվել է 1132.4 հա գարնանացան, Հադրութի շրջանում` 561.9 հա, Մարտակերտի շրջանում` 607.3 հա, Մարտունու շրջանում` 522.9 հա, Շահումյանի շրջանում` 17.5 հա, Շուշիի շրջանում` 52.2 հա, Քաշաթաղի շրջանում` 580.6 հա:
Գարնանացանի 376.1 հա-ը կազմել են հացահատիկային մշակաբույսերի, 938.3 հա-ը՝ եգիպտացորենի, 161.9 հա-ը` հատիկաընդեղենային մշակաբույսերի, 743.7 հա-ը` կարտոֆիլի, 306.8 հա-ը` բանջարեղենի, 89.0 հա-ը՝ բոստան-պարենայինի, 415.0 հա-ը տեխնիկական մշակաբույսերի եւ 444.0 հա-ը կերային մշակաբույսերի ցանքատարածությունները: