Հաղթանակի բերկրանքն ընդհատվեց մի տհաճ պատահարով: Մադրիդում առավոտյան զբոսնելու ժամանակ «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը նախօրեին նվաճած Իսպանիայի բաղձալի գավաթը ձեռքից գցել է, իսկ հետո թիմի ավտուբուսն, անցել է գավաթի վրայով: Գավաթի կտորտանքները հավաքվել են և վերադարձվել հաղթողներին, բայց այն այլևս չի զբաղեցրել իր ավանդական տեղը, ակումբի նվաճած մրցանակների կողքին: Ինքը` Սերխիո Ռամոսը, հայտարարել է, որ գավաթի հետ ամեն ինչ նորմալ է: Տեսանյութն այստեղ: