|
Փոխարժեքներ
20 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի համոզմամբ` 2012-ին ՀԱԿ-ը կմտնի խորհրդարան, սակայն թե քանի՞ տեղ կունենա, դա կորոշի ժողովուրդը:
Անդրադառնալով ՀԱԿ-իշխանություն երկխոսությանը` Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ինքը համագործակցություն տեսնում է եւ ողջունում է դա: «Յուրաքանչյուր համագործակցություն կբխի ժողովրդի եւ պետության շահերից: Ես միշտ առաջարկել եմ, որ ԱԺ ամբիոնը դարձնենք քննարկումների եւ քննադատությունների ամբիոն: Ճիշտ կլինի փողոցներից վերադառնալ եւ քննարկել յուրաքանչյուր բարեփոխում, խնդիր: Եթե կան ողջամիտ տեսակետներ, իշխանություն միշտ պատրաստ է լսել դրանք»,- ասաց ԱԺ ղեկավարը:
Հովիկ Աբրահամյանը հիշեցրեց, որ 2012-ին եւ 2013-ին Հայաստանում խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ են լինելու. «Մենք ամեն ինչ պիտի անենք, որ այդ ընտրություններն անցնեն արդար եւ թափանցիկ, որ վերականգնվի ժողովրդի հավատն իշխանությունների նկատմամբ»:
Պատասխանելով արտահերթ ընտրություններ անցկացնելու հավանականության մասին հարցին` ԱԺ նախագահն ասաց, որ յուրաքանչյուր արտահերթ ընտրություն բացասական վարկանիշ է բերում երկրին: «Արտահերթ ընտրության անհրաժեշտություն չկա, քանի որ մնացել է մեկ տարի, եւ դա շատ քիչ ժամանակահատված է պատրաստվելու համար»,- ասաց նա` խորհուրդ տալով նախապատրաստվել ընթացիկ ընտրություններին: