|
Փոխարժեքներ
17 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Ես ևս վստահ եմ՝ կառավարության յուրաքանչյուր անդամ առաջնորդվում է կառավարության ծրագրով, որը հաստատվել է նախ կառավարության նիստում, ապա նաև այս դահլիճում։ Ազգային ժողովում ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հարցի, ասաց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Արդեն 48 օր արտաքին գործերի նախարար եք, այս ընթացքում պաշտոնական այցով եղել եք ռուսաստանում և Իրանում, հանդիպել եք Վրաստանի արտգործնախարարի հետ, հյուրընկալել եք Սլովակիայի, Չեխիայի նախարարներին, ՄԱԿ-ում հանդիպումներ եք ունեցել մի շարք երկրների նախարարների, միջազգային կառուցների ղեկավարների հետ, հեռախոսազրույցներ եք ունեցել։ Բանակցություններում դուք որ սկզբունքներով եք առաջնորդվում՝ ձեր ղեկավարի՞, թե՞ արտաքին քաղաքականության գերակա հռչակված մոտեցումների։ Որն է Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը, ի՞նչ եք բանակցում ձեր գործընկերների, միջազգային կառույցների ղեկավարների հետ»,- հարցրեց պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում: