|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Պոլ Գոգենի «Պատանի թաիթուհի» փայտե կիսանդրին Sotheby's աճուրդում ռեկորդային գնով է վաճառվել` 11,2 մլն դոլարով:
Կիսանդրին Գոգենի միակ ավարտուն քանդակն է: Նկարիչն այն համարել է իր ամենահաջողված գործերից մեկը:
25 սանտիմետր բարձրությամբ քանդակը պատրաստված է տարբեր փայտատեսակներից, հիմնական մասը Թաիթիի ցեղախմբերի համար սրբազան տամանու ծառից է: Իսկ թաիթուհու վզնոցը նկարիչը պատրաստել է իր իսկ կողմից հավաքված խեցիներից ու մարջանից:
Նախկինում Գոգենի քանդակների համար վճարված ամենամեծ գինը եղել է 1,4 մլն դոլարը: