|
Փոխարժեքներ
08 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչության Ախուրյանի քննչական բաժնի վարույթում քննվող քրեական կործով վկա Արմենուհի Պ.-ն և կասկածյալ Լամարա Ա.-ն հարցաքննության ընթացքում հայտնել են, որ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի աշխատակիցները 2014 թվականի հոկտեմբերի 10-ին՝ ժամը 20:00-ից մինչև հոկտեմբերի 11-ը՝ ժամը 03:00-ն ընկած ժամանակահատվածում, իրենց պահել են ոստիկանության հիշյալ բաժնի շենքում, որի ընթացքում սպառնալիքների ազդեցությամբ ստիպել են գրել իրականությանը չհամապատասխանող բացատրություններ:
Այս մասին հայտնում են ՀՔԾ մամուլի ծառայությունից:
Լամարա Ա.-ն նաև սուտ հաղորդում է տվել այն մասին, որ Արմենուհի Պ.-ի նորածին երեխային 1000 ԱՄՆ դոլարով վաճառել են քաղաքացի Կամո Կ.-ին:
Հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: