| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Շախտյորի» բրազիլացի հարձակվող Լուիս Ադրիանոն Չեմպիոնների լիգայի` «Բարսելոնայի» հետ 1/4 եզրափակիչ պատասխան հանդիպման նախաշեմին հայտարարել է, որ իր թիմը կարող է դուրս գալ կիսաեզրափակիչ:
«Մենք ցանկանում ենք ոչ միայն հաղթել, այլև դուրս գալ հաջորդ փուլ: Դա մեր նպատակն է: Ինչ իմաստ ունի շարունակել խաղալ, եթե մենք հրաժարվում ենք կիսաեզրափակիչ դուրս գալու հնարավորությունից: Կատալոնացիները մեզ հաղթեցին 5:1 հաշվով, իսկ ինչո՞ւ մենք չենք կարող հաղթել նրանց 4:0 հաշվով: Մենք պարտության ենք մատնել «Ռոմային»` 3:0, այժմ պետք է պարզապես մեկ գնդակ ավել խփենք: Առջևում դեռ 90 րոպե կա, թիմը նախկինի պես վստահ է, որ կարող է առաջ անցնել», - Ադրիանոյին մեջբերում է Sport.es-ը:
Սակայն հարկ է նշել, որ «Բարսան» «Ռոմա» չէ: Իսկ այն, որ «հանքափորները» վստահում են իրենց ուժերին և պատրաստվում են պայքարել` ողջունելի է: