կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-22 15:54
Իրավական

Փքաբլիթի մեջ հոգեմետ դեղեր է ներարկել և ուղարկել «Վանաձոր» ՔԿՀ-ի դատապարտյալին

Փքաբլիթի մեջ հոգեմետ դեղեր է ներարկել և ուղարկել «Վանաձոր» ՔԿՀ-ի դատապարտյալին

18-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել փքաբլիթի մեջ հոգեմետ դեղեր ներարկելու և դրանք «Վանաձոր» ՔԿՀ-ում պատիժը կրող իր ծանոթին ուղարկելու համար:

Մեղադրական եզրակացության համաձայն՝ Ոսկանյանը ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող ծանոթի՝ Արթուր Տոնոյանի խնդրանքով 2015 թվականի մարտի 2-ին՝ ժամը 16:50-ի սահմաններում, քննությամբ չպարզված անձից՝ Վանաձոր քաղաքի ավտոկայանի մոտ դիմավորել է վերջինիս համար ուղարկված հանձնունքը, որի մեջ եղել են թվով 28 «տրամադոլ» տեսակի հոգեմետ նյութ հանդիսացող դեղահաբեր, այնուհետև նույն քաղաքի Դիմաց թաղամասում գտնվող «Ռուդել» հացաբուլկեղենի խանութից գնել է 10 հատ փքաբլիթ:

Այնուհետև,  Արթուր Տոնոյանի խնդրանքով, նախապես տեղյակ լինելով, որ դեղահաբերն արգելված է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում, դրանք լուծել է ջրի մեջ, ապա ներարկիչի օգնությամբ ներարկել փքաբլիթների մեջ և Արթուր Տոնոյանին փոխանցելու համար տվել Հարություն Տոնոյանին՝ ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ հանձնելու նպատակով, սակայն Արթուր Տոնոյանին չի հաջողվել ձեռք բերել առանց իրացնելու նպատակի իր անձնական օգտագործման համար զգալի չափերով հիշյալ հոգեմետ նյութը՝ իր կամքից անկախ հանգամանքներում, քանի որ այն հայտնաբերվել ու վերցվել է ՀՀ ԱՆ «Վանաձոր քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից՝ հանձնունքների ընդունման կետում կատարված զննությամբ:

Հիշյալ գործը Լոռու մարզի դատախազությունն ուղարկել է մարզի դատարան: