կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-27 11:55
Տարածաշրջան

Կգա մի օր, որ Զանգեզուրով կգնանք Ստամբուլ. Էրդողանը հայտարարել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համար բարենպաստ իրավիճակի մասին

Կգա մի օր, որ Զանգեզուրով կգնանք Ստամբուլ. Էրդողանը հայտարարել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համար բարենպաստ իրավիճակի մասին

Այսօր Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հասնելու և հարաբերությունների երկար սպասված կարգավորման ուղղությամբ շարժվելու մթնոլորտն ավելի բարենպաստ է, քան երբևէ․ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Արցախից օկուպացված Կովսական շրջանում իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ համատեղ ասուլիսում։

Նրա խոսքով՝ եթե «Հայաստանն անկեղծ կամք դրսևորի Ադրբեջանի հետ հարաբերություններում, ապա Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար որևէ խոչընդոտ չի լինի»։

«Պարտադիր է, որ սահմանները հստակեցվեն և փոխադարձաբար ճանաչվեն: Այս ըմբռնումը բարիդրացիական հարաբերությունների հիմքն է»,- ընդգծել է Թուրքիայի ղեկավարը։

Նա վստահություն է հայտնել, որ «կգա մի օր, երբ մենք կկարողանանք դուրս գալ Զանգեզուրով և մեկնել Ստամբուլ, և տարածաշրջանի դիրքերը, որպես տարանցիկ լոգիստիկ կենտրոնի, կամրապնդվեն»։ Էրդողանը հավելել է, որ ենթակառուցվածքների, ճանապարհների ու երկաթգծերի զարգացումը օգուտ կբերի ոչ միայն Ադրբեջանին ու Թուրքիային, այլև ամբողջ տարածաշրջանին։

Նա վստահություն է հայտնել, որ ենթակառուցվածքների հաջող վերակառուցման և կառուցման շնորհիվ իբր «իրենց հողերը լքած ադրբեջանցիները մոտ ապագայում կկարողանան վերադառնալ տարածաշրջանի՝ իրենց տները»։

Էրդողանը հիշեցրել է, որ Թուրքիան և Ադրբեջանը եղբայրական երկրներ են, որոնք գործում են «Մեկ ժողովուրդ՝ երկու պետություն» սկզբունքով։