|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Ավարտվել է «Սպարտակի» երկրպագու Եգոր Սվիրիդովի սպանության գործով հետաքննությունը:
Հիշեցնենք, որ երիտասարդը սպանվել էր անցյալ տարվա դեկտեմբերին Մոսկվայի Կրոնշտադսկի բուլվարում: Այդ կապակցությամբ դեկտեմբերի 11-ին ավելի քան 5000 երկրպագուներ ու հյուսիսկովկասցիներ բախումներ ունեցան Մանեժնայա հրապարակում:
Հետաքննության տվյալներով` կռվին, որի ընթացքում սպանվել էր Սվիրիդովը, մասնակցել էր 5 հյուսիսկովկասցի. Ասլան Չերկեսովին ներկայացվել է սպանության մեղադրանք, Ակայ Ակաեւին, Հասան Իբրահիմովին, Նարիման Իսմայլովին եւ Արթուր Արսիբիեւին ` խուլիգանության եւ առողջությանը կանխամտածված թեթեւ վնաս հասցնելու մեղադրանք:
Մեղադրյալները հետաքննության ժամանակ հայտնել են, որ կռվի պատճառ են դարձել Եգոր Սվիրիդովի եւ նրա ընկերների` իրենց հասցեին հնչեցրած սադրիչ արտահայտությունները: