|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Ուկրաինայի գլխավոր դատախազությունն ավարտել է լրագրող Գեորգի Գոնգաձեի սպանությանը նախկին նախագահ Լեոնիդ Կուչմայի մասնակցության գործով հետաքննությունը: Այդ մասին, ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, հայտնել է Գոնգաձեի ընտանիքի փաստաբանը:
Նրա խոսքերով` այսօր տուժած կողմին հրավիրել են դատախազություն` ծանոթանալու գործի վերաբերյալ փաստաթղթերին: Ընդ որում, ըստ փաստաբանի, դատախազության քննիչները համառորեն չեն ցանկանում հանցագործություն համարել մի շարք մարդկանց գործողություններ, ինչը վկայում է, որ «նրանք չեն ցանկանում բացահայտել ճշմարտությունը եւ գտնել պատվիրատուներին»:
Հիշեցնենք, որ մարտի 21-ին Ուկրաինայի գլխավոր դատախազությունը քրեական գործ էր հարուցել երկրի նախկին նախագահ Կուչմայի նկատմամբ` Գոնգաձեի սպանությանը մեղսակից լինելու մեղադրանքով: Մարտի 23-ից Կուչման ստորագրություն է տվել երկրից չբացակայելու մասին: