կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-26 05:54
Արցախ

Համագործակցության նոր հորիզոններ

Համագործակցության նոր հորիզոններ

Այսօր ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների եւ սոցիալական ոլորտի հարցերի հանձնաժողովների նախագահներ Վահրամ Աթանեսյանը եւ Զոյա Լազարյանն ընդունել են «Արտաքսված եւ վտարանդի անձանց եվրոպական միություն» կազմակերպության գլխավոր քարտուղար Մաքսիմիլիանո Լակոտային եւ գլխավոր ադմինիստրատոր Էնրիկո Նեամիին. հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից:

Մաքսիմիլիանո Լակոտայի խոսքերով՝ կազմակերպությունը համագործակցում է Եվրահանձնաժողովի եւ Եվրամիության անդամ մի շարք երկրների կառավարությունների հետ: Լեռնային Ղարաբաղ իրենց այցը նա պայմանավորում է Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանի ջանքերով եւ ավելացնում, որ նախապատրաստվում է «Նորավանք» կենտրոնի հետ ստորագրել փոխըմբռնման հուշագիր, ինչը հնարավորություն կտա համագործակցություն սկսել նաեւ ՀՀ կառավարության հետ:

Հանդիպման ընթացքում ԼՂՀ խորհրդարանականներն ընդգծել են, որ մարդու իրավունքների եւ ազատությունների խնդիրը կապված չէ նրա կեցության տարածքի քաղաքական կարգավիճակի հետ: Այս առումով նրանք կարեւորել են կազմակերպության գլխավոր քարտուղարի ճանաչողական այցն Արցախ եւ հույս հայտնել, որ դրանով արդյունավետ համագործակցության սկիզբ կդրվի:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ ԼՂՀ ԱԺ եւ «Արտաքսված եւ վտարանդի անձանց եվրոպական միություն» կազմակերպության միջեւ կապերի ստեղծմանն ու հետագա համագործակցությանն առնչվող հարցեր: