|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Վաղը կառավարության նիստում կքննարկվի «Գիտական ծրագրերի ինտեգրմանն աջակցության կենտրոն» հիմնելու հարցը: Ըստ նախագծի` հիմնադրամը կկառավարի ԿԳՆ գիտության պետական կոմիտեն:
Հիմնադրամը կհամակարգի «Հորիզոն 2020»-ին ՀՀ-ի անդամակցության հարցերը, կտրամադրի խորհրդատվություն` Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող ծրագրերի վերաբերյալ ՝ կապված մասնակցության ֆինանսական և իրավաբանական ասպեկտների հետ, ինչպես նաև նյութական կամ խորհրդատվական աջակցություն կցուցաբերի` իր ծրագրերի իրականացմանը մասնակցող կազմակերպությունների գործունեության զարգացմանն ուղղված:
Հիմնադրամի գործունեության հիմնական նպատակներից է գիտության, կրթության, տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող ծրագրերին ՀՀ-ում գիտական գործունեություն իրականացնող կազմակերպությունների և առանձին գիտնականների մասնակցության ծավալների ավելացումը: Բացի այդ, հիմնադրամը պետք է նպաստի նաև «Հորիզոն 2020» ծրագրի հնարավորությունների օգտագործմամբ գիտության, կրթության, տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում նոր ձեռքբերումներին, առանձին գիտնականների հնարավորությունների առավելագույնս օգտագործանը Հայաստանի համար:
Կառավարության նիստում հիմնադրամի ստեղծման հարցը կներկայացնի ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը: