|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Երևանի կենտրոնում գտնվող` բազմաթիվ երկրաշարժերի և խորհրդային աղացին դիմակայած Ս. Աստվածածին (Կաթողիկե) եկեղեցին (13-րդ դ.) այսօր վտանգված է: Այս անգամ խոսքը ոչ թե քանդելու մասին է, այլ` պատմական միջավայրի աղճատման. հայտնում են Facebook-ում արդեն 650 մասնակից ունեցող «Դադարեցրեք Կաթողիկեի այլանդակումը` ՀԻՄԱ» խմբի անդամները:
Նոր նախագծով նախատեսվում է փոքրածավալ Կաթողիկեին կից կառուցել տասնապատիկ անգամ ավելի մեծ Ս. Աննա եկեղեցին, իսկ մի քանի մետր հեռավորության վրա` կաթողիկոսի երևանյան նստավայրը: Շինարարական աշխատանքներն արդեն սկսվել են:
Խմբի անդամները պնդում են, որ թե' նոր եկեղեցու, թե' նոր նստավայրի դեպքում կիրառվել է բավական ակտիվ ճարտարապետություն, որը ճնշում է փոքրածավալ ու զուսպ ճարտարապետությամբ Կաթողիկե եկեղեցուն:
«Պահանջում ենք անհապաղ դադարեցնել շինարարությունը և մշակել տարածքի բարեկարգման ավելի ընդունելի նախագիծ»,- նշված է խմբի տարածած հայտարարության մեջ: