Փոխարժեքներ
15 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.13 |
EUR | ⚊ | € 422.86 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.55 |
GEL | ⚊ | ₾ 142.17 |
Նոյեմբերին Բաքվում տեղի ունենալիք COP29 գագաթաժողովի ընթացքում ադրբեջանական բանտում գտնվող հայերի ազատ արձակման հարցը պետք է լինի օրակարգում և քննարկվող հարցերի մաս կազմի։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն՝ ուղերձ հղելով COP29 գագաթնաժողովի մասնակիցներին և որոշում կայացնողներին։
Նա չափազանց կարևոր համարեց այն հանգամանքը, որ այդ գագաթնաժողովի ժամանակ մասնակիցների կողմից չարհամարհվի Բաքվում անազատության մեջ գտնվող հայերի խնդիրը՝ միաժամանակ հույս հայտնելով, որ հայ գերիներն ազատ կարձակվեն գագաթնաժողովից առաջ։
Նրա դիտարկմամբ՝ Բաքվում անազատության մեջ գտնվող հայերը գերիներ են, այլ ոչ թե ռազմագերիներ. «Այն մարդիկ, ովքեր հիմա գտնվում են Բաքվի բանտերում, նրանք պարզապես Արցախի առաջնորդներն էին։ Սա տխրեցնող է, սակայն նման է նրան, ինչ տեղի է ունեցել 1915 թվականին, քանի որ այն ժամանակ թուրքերի առաջնային առաքելությունը հայերի առաջնորների վերացումն էր։ Սա նույնն է, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում», - ընդգծեց Օկամպոն՝ վերահաստատելով իր այն միտքը, որ Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների ազատման հարցը պետք է լինի COP29-ի օրակարգում և քննարկումների մաս կազմի։
Օկամպոյի հիմնական ուղերձը հետևյալն է․ «Ազատե՛ք հայ պատանդներին, դադարեցրե՛ք ցեղասպանությունը»։
Այո, այս իրավիճակը մտահոգիչ է, բայց չի կարելի ասել՝ միջազգային իրավունքը զրո է, ոչինչ չարժե. Դա կախված է նրանից, թե մենք ինչպես ենք դրանից օգտվում. հայտարարեց Մորենո Օկամպոն՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Արցախի հայաթափմամբ չի փաստվում, որ միջազգային իրավունքը պարտվեց ուժի իրավունքին:
«Լավագույն օրինակներից մեկը ռուս-ուկրաինական պատերազմն է, որ ուժով չէ: Հայաստանը 1990-ականներին պատերազմը հաղթել էր, բայց չկարողացավ իրավական լուծումներ գտնել, որոնք անհրաժեշտ էին այդ հաղթանակը պահպանելու համար:
Այժմ էլ Ադրբեջանը պարտավոր է հասկանալ ու հարգել միջազգային իրավունքը: Մինչեւ Արդարադատության միջազգային դատարանը վճիռը Ադրբեջանը մասնակցություն է ունենում լսումներին: Մենք գիտենք, որ Լեռնային Ղարաբաղն իր իրավունքներն ունի եւ ես այսօր առաջարկեցի իմ օգնությունը ԼՂ առաջնորդներին եւ մենք պետք է քննարկենք, թե ոնց ենք պլանավորելու արցախցիների վերադարձը եւ ինչպես է Ադրբեջանը ճանաչելու ԼՂ բնակչության իրավունքները:
Դրա համար աշխատանքային պլան է պետք արցախիցների կողմից մշակված: Իրավունքը կա, եւ մենք համեմատաբար ավելի բարենպաստ պայմաններում ենք այն կիրառելու հարցում:
Ես միշտ նշում եմ, որ Նյուրնբերգյան դատախազներից մեկը 103 տարեկան էր, ամեն ինչ տեսել էր, եւ երբ իրեն հարցրեցինք, թե ինչ անեն, նա պատասխանեց. «Երբեք մի հանձնվեք, երբեք մի հանձնվեք եւ երբեք մի հանձնվեք»: Հայերը շատ լավ գիտեն, թե ինչ է տոկունությունը, դիմակյունությունը: Այս պահին միջազգային իրավունքը ձեր կողմից է»,- ընդգծեց Օկամպոն:
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման գործընթացի շուրջ համաշխարհային հայ համայնքի ջանքերի միավորումը չափազանց կարևոր է համարում։ Այս մասին նա ասաց այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Երեւանում մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ դեր կարող է այս գործընթացում խաղալ հայկական սփյուռքը։
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման գործընթացի շուրջ համաշխարհային հայ համայնքի ջանքերի միավորումը չափազանց կարևոր է համարում. ասաց նա՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ դեր կարող է այս գործընթացում խաղալ հայկական սփյուռքը։
Օկամպոն ընդգծեց, որ հայ գերիների ազատման վերաբերյալ ամիսներ առաջ համացանցում իր կողմից նախաձեռնված արշավը բավականին hաջողված ծրագիր է։
«Ես մասնակցել եմ տարբեր գործընթացների, որոնք վերաբերել են աշխարհում այլ ցեղասպանությունների և առաջին անգամ է, որ տեսնում եմ համաշխարհային մակարդակով համագործակցություն, ինչը ֆանտաստիկ ձեռքբերում է։ Այսինքն՝ հայերն այսքան ակտիվ կերպով համագործակցելու աննախադեպ փորձ են ձևավորում։ Սա Հայաստանը պաշտպանելու նպատակով է և չափազանց կարևոր է», - իր խոսքում նշեց Օկամպոն՝ հավելելով, որ պատանդների ազատ արձակման ուղղությամբ պետք է ջանքեր գործադրեն բոլոր հայերը։
Նրա դիտարկմամբ՝ այս հարցում հայերը միայնակ չեն, քանի որ շատ ու շատ համալսարաններ և ակադեմիական համայնքներ են միացել այդ նախաձեռնությանը։
«Հայկական սփյուռքը կարող է, առնվազն, միանալ այս գործընթացին», - ընդգծեց Մորենո Օկամպոն։
«Մենք Հայաստան ենք եկել ավելի լավ հասկանալու, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում այս պահին։ Երեկ ես այցելել եմ Ադրբեջանի հետ սահման, տեսել եմ սահմանամերձ գյուղեր, ինձ համար դա շատ կարեւոր է: Ես վաղը հանդիպելու եմ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ, նա նույնպես ցանկանում է ակտիվ լինել այս հարցում։ Այսօր հանդիպելու եմ արցախցի որոշ առաջնորդների հետ։ Նպատակն է ազատ արձակել պանադներին, պաշտպանել Լեռնաին Ղարաբաղն ու Հայաստանը։ Ունենք դեռևս 2 ամիս մինչև Բավքում կայանալիք COP 29-ը»,- ասաց Լուիս Մորենո Օկամպոն։