Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանն «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում երեկ տեղեկացրել է, որ Մարտի 1-ի գործի քննությունը ամբողջությամբ կվերանայվի:
Նրա փոխանցմամբ` երեկ Հատուկ քննչական ծառայության պետի մոտ տեղի է ունեցել օպերատիվ քննարկում` նախագահ Սերժ Սարգսյանի նախորդ օրվա հանձնարարականի պահանջները կատարելու ուղղությամբ:
Քննարկման արդյունքում որոշում է կայացվել վերանայել նախաքննության ընթացքում ձեռք բերված բոլոր ապացույցները: Կվերանայվեն բոլոր վարկածները, ցուցմունքները, կատարված փորձաքննությունները:
Վահագն Հարությունյանի փոխանցմամբ, Հատուկ քննչական ծառայության պետի կողմից ցուցում է տրվել առանձնահատուկ ուշադրություն դարձնել վկաների նախկին ցուցմունքների եւ փորձաքննությունների եզրակացությունների վրա:
Անհրաժեշտության դեպքում նաեւ կնշանակվեն լրացուցիչ փորձաքննություններ: Արդեն իսկ գրավոր հանձնարարական է ուղարկվել Ազնգային անվտանգության եւ ոստիկանության օպերատիվ ծառայություններին` օպերատիվ-որոնողական միջոցառումները առավել ակտիվացնելու նպատակով:
«Այսինքն` արվելու է հնարավորինս` տեղի ունեցած դեպքերի բացահայտումը ապահովելու նպատակով»,- ասել է Վահագն Հարությունյանը: