կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-21 22:00
Հասարակություն

«Սևան» ազգային պարկի քաղաքականությունը կվերանայվի. Արծվիկ Մինասյան

«Սևան» ազգային պարկի քաղաքականությունը կվերանայվի. Արծվիկ Մինասյան

Ինչպես արդեն հայտնել ենք` այսօր Գեղարքունիքի մարզպետարանում աշխատանքային խորհրդակցություն է կայացել, որի ընթացքում քննարկվել են Սևանա լճում ձկան և խեցգետնի որսի արգելման ժամանակահատվածում իրականացվելիք` երեք գերատեսչությունների` ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ ոստիկանության և Գեղարքունիքի մարզպետարանի համատեղ միջոցառումների ծրագրով նախատեսված փոխգործակցության մեխանիզմները: Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն իր խոսքում նշեց, որ սրանք այն միջոցառումներն են, որ ամեն տարի հանդիպում՝ քննարկում են և փորձում են իրականացնել, բայց այս տարի մի քիչ առանձնահատուկ է լինելու: «Այս նպատակից ելնելով՝ մենք ներկայումս լուրջ վերանայման գործընթացում ենք «Սևան» ազգային պարկի քաղաքականության մասով: 2017 թվականին մենք կունենանք հստակ հայեցակարգեր Սևանի՝ զարգացման առումով բոլոր ուղղություններով, թե՛ որպես հանգստի, տուրիզմի կազմակերպման, թե՛ որպես տնտեսական գոտի, և թե՛ Սևանը որպես ջրային խոշորագույն ավազան դարձնելու, ինչպես նաեւ առհասարակ Սևանի նկատմամբ գործողությունները կանոնակարգման դաշտ տեղափոխելու ուղղությամբ, որտեղ  յուրաքանչյուր համայնք , յուրաքանաչյուր անձ իր շահը կունենա, ուստի շատ կարևոր է, որ մենք լավ սկզբով սկսենք»,- ասաց նախարարը, հավելելով, որ պետք է ցույց տալ, որ մենք ի վիճակի ենք պահել, զսպել մեզ, մեր քաղաքացիներին: Փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանն էլ նշեց, որ ոստիկանությունն իր ամբողջ կազմով պատրաստ է միջոցառումներին և ծավալուն մասնակցություն կցուցաբերի: «Ես ուղղակի կցանականայի մի բան, որ մենք հավաքվենք նաև այս արգելքի ավարտից հետո եւ կցանականյի, որ կոնկրետ այն համայնքները, համայնքների ղեկավարները, որոնք պատասխանատու են նաև այս ամենի մեջ, իրենք էլ հաշվետվություն ներկայացնեն, թե ինչ արեցինք, ինչ ստացվեց և ինչ ենք ակնկալում 2017 թվականին: Ոստիկանությունն ազգային պարկի ինչպես նաև բնապահպանության նախարարության գերատեսչության հետ միասին ինչպես Երևան քաղաքում, այնպես էլ բոլոր մարզերում կիրականանցնի ստուգայցեր: Ստուգայցերը կլինեն և՛ գերատեսչության հետ, և՛ առանձին, ուղղակի ոստիկանության ուժերով, և մենք կփորձենք առավելագույնս հասնել նրան, որ սահմանված արգելքի ժամանակահատվածում խնդիրներ չառաջանան»,- ասաց փոխոստիկանապետը: