Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր կառավարության` այս տարվա վերջին նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը կարևոր հանձնարարականներ տվեց սոցիալական ոլորտի վերաբերյալ: Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն կոռուպցիոն ռիսկերի կասկածանքով ձերբակալել են սոցիալական ոլորտի մի քանի ներկայացուցիչների:
Վարչապետը մասնավորապես անդրադարձավ նպաստների հարցին` ասելով, որ արդյունավետության ու հասցեականության համար առաջին հերթին պետք են բարեփոխումներ անապահովության գնահատման համակարգում:
Կառավարության ծրագրի համաձայն` պետք է իրականացվի անապահովության գնահատման մոտեցումների և մեթոդաբանության արմատական վերանայում` հիմք ընդունելով ընտանիքի յուրաքանչյուր աշխատունակ անդամի զբաղվածության ապահովման և պետական սոցիալական աջակցության ծրագրերը, հատկապես` բնակչության անաշխատունակ շերտերին ուղղելով սկզբունքային մոտեցումներ:
Վարչապետը հանձնարարեց աշխատանքի և սոցիալական նախարարին` մեկամսյա ժամկետում կառավարության քննարկմանը ներկայացնել համապատասխան որոշման նախագիծ անապահովման գնահատման համակարգում ամեն գնով 30 միավոր ձեռք բերելու մղումը ապախթանելու և ընտանիքի առաջնային կարիքները հոգալու ճիշտ համակարգ ձևավորելու ուղղությամբ:
Հանձնարարվեց ՀՀ առողջապահության նախարարի հետ համատեղ առաջարկություն ներկայացնել անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահով ընտանիքներին տրամադրվող առաջողապահական ծառայությունների հասանելիությունը և հասցեականությունը մեծացնելու ուղղությամբ:
ՀՀ մարզպետերին ու քաղաքապետերին հանձնարարվեց անձնական վերահսկողության տակ վերցնել սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների կողմից սոցիալական նպաստների և օգնության նշանակումը: